Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երեսուներորդ տուրում «Բանանցը» յուրաքանչյուր խաղակեսում դառնալով մեկական գոլի հեղինակ (Գևորգ Կարապետյան, Արարատ Առաքելյան)` 2:0 հաշվով հաղթել է «Փյունիկին» ու լքել վերջին հորիզոնականը:
«Միկա»-«Իմպուլս» խաղում կողմերը բաժանվել են խաղաղասիրաբար: Գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Բեգլարյանն ու Ռումյան Հովսեփյանը: Ոչ-ոքի ելք է ունեցել նաև մեկ օր առաջ կայացած «ՈՒլիս»-«Գանձասար» հանդիպումը: Նախօրեի հանդիպումներից մյուսում Գյումրիի «Շիրակն» արտագնա խաղում 1:0 հաշվով (Լամին Լի Յորո) գերազանցել է Երևանի «Արարատին», պահպանել առաջատարի դիրքերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ